«Էսօր ո՛չ բանակ ունենք նորմալ, ո՛չ տնտեսություն, էս պահին ամենակարևորը մեր համախմբումն ա»,- Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադառանալով ՀՀ-ում տիրող հետպատերազմյան վիճակին և քաղաքական ճգնաժամին՝ ասաց ԵԿՄ նախագահ, իշխանական պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Նա հայտարարեց, որ անձամբ կողմ է արտահերթ խորհրդարանական ընտրություններին և սխալ է համարում պայքարի այն ձևը, որը որդեգրել է ընդդիմությունը:

«Ինչ վերաբերում ա նրան՝ ով ա դավաճան. ով ուզում ա ըլնի, Փաշինյանը լինի, ով ուզում ա լինի, պատմության, ժողովրդի դեմ պատասխան ա տալու: Եթե իրանք տենց լավ գիտեն, որ Փաշինյանը դավաճան ա, թող բերեն, ապացուցեն: Հո ես Փաշինյանին չե՞մ պահում. մե՜ծ սխալներ էլ արել ա Փաշինյանն էս ժամանակահատվածում, բայց էսօր նենց իրավիճակ ա, էսի շատ վտանգավոր ա… մենք երեխեք ունենք, թոռներ ունենք, ժողովո՛ւրդ, ո՞ւր ենք գնում»,- եթերի ընթացքում ասաց Միքայելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: