59 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի մեկնաբան Յուրի Ռոզանովը:

Այս մասին իր Twitter-ում տեղեկացրել է մեկ այլ մեկնաբան Միխայիլ Մոսակովսկին:

Ռոզանովը երկար ժամանակ պայքարում էր քաղցկեղի դեմ: 2019-ի մայիսից նոյեմբեր նա ստիպված էր թողնել աշխատանքը՝ բուժում ստանալու նպատակով, բայց հետո կրկին սկսել էր մեկնաբանի գործունեությունը՝ միաժամանակ շարունակելով բուժումը: