Մենք որեւէ նպատակ չունենք գնալու սադրանքների, եթե իրենք ստացել են տեղեկություններ, որ այստեղ պատրաստվում են անկարգություններ, սադրանքներ, դա կեղծ տեղեկություն է: Այս մասին, այսօր՝ մարտի 3-ին, Բաղրամյան պողոտայում «Հայրենքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով ոստիկանության տարածած հայտարարությանը, թե տեղեկություններ են ստացել, որ ընդդիմության հանրհավաքում կարող են լինել սադրանքներ:

«Կա նաեւ երկրորդ տարբերակը, որ ոստիկանությունը ի սկզբանե որոշում է կայացրել ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ եւ հիմքեր է ստեղծում, որ այդ ուժը կիրառի: Խորհուրդ չեմ տա այդպիսի քայլի գնան: Ուզում եմ համոզված լինել, որ մեր ոստիկանությունը որեւէ պարագայում ուժ չի կիրառի սեփական ժողովրդի դեմ»,-ասաց նա: