Թուրքիայի Հանրապետության մայրաքաղաք Անկարայում խորհրդարանական խմբակցության նիստին իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության կոալիցիոն գործընկեր «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեվլեթ Բահչելին հայտարարել է, որ Հայաստանը ահաբեկչական պետություն է և խամաճիկ արտաքին ուժերի ձեռքում, այս մասին հաղորդում է թուրքական «ԱՆԱԴՈԼՈՒ» լրատվական գործակալությունը։

«Գորշ գայլեր» ծայրահեղական խմբավորման քաղաքական թևի առաջնորդ Բահչելին հույս է հայտնել, որ Հայաստանը «չի գնա ռազմական հեղաշրջումների ճանապարհով» և այնտեղ ժողովրդավարություն կլինի։