Թուրքիան եւ Եգիպտոսը կարողեին բանակցություններ վարել եւ համաձայնագիր ստորագրել Միջերկրական ծովի ծովային սահմանի սահմանազատման վերաբերյալ, եթե հարաբերությունները թույլ տան նման քայլ անել, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է Reuters-ը:

Կահիրեի եւ Անկարայի միջեւ հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ Եգիպտոսի բանակը 2013 թվականին գահընկեց արեց ՝ նախագահ Թայիփ Էրդողանի դաշնակից, «Մահմեդական եղբայրներ» շարժման նախագահ Մուհամեդ Մուրսիին:

Հունվարին Եգիպտոսը հայտարարել էր 24 բլոկներում, այդ թվում` Միջերկրական ծովում, նավթի եւ բնական գազի որոնման եւ արդյունահանման մրցույթի մեկնարկի մասին:

Չավուշօղլուն մամուլի ասուլիսին ասել է, որ Եգիպտոսի հետախուզական ծրագրերը հաշվի են առնում Թուրքիայի մայրցամաքային ջրերն այս տարածաշրջանում, եւ Անկարան դա դրական է գնահատում:

«Որպես Միջերկրական ծովի արեւելյան հատվածի ամենաերկար ափային գծով երկու երկիր, եթե մեր կապերն ու պայմանները դա թույլ են տալիս, մենք կարող ենք նաեւ բանակցություններ վարել Եգիպտոսի հետ ծովային սահմանների սահմանազատման շուրջ»,- ասել է Չավուշօղլուն: