Թուրքիան դադարել է վիրավորել Ֆրանսիային եւ Եվրամիությանը, բայց հարաբերությունները շարունակում են փխրուն մնալ: Այս մասին ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը, փոխանցում է Reuters-ը:

«Այլեւս վիրավորանքներ չկան, եւ հռետորաբանությունը հուսադրող է»,- ասել է Ժան-Իվ Լե Դրիանը:

Նրա խոսքով՝ Միջերկրական ծովի արեւելյան հատվածում կիպրոսյան ջրերից թուրքական հետազոտական նավերի դուրսբերումը եւ Անկարան, որը ցուցադրում է Հունաստանի հետ բանակցությունները վերսկսելու ցանկություն, դրական նշաններ են: «Բայց այս ամենը կայուն չէ, որովհետեւ տարաձայնությունների ցանկը շատ երկար է, բայց մենք ցանկանում ենք Թուրքիայի հետ առողջ հարաբերություններ»,- ասել է նա՝ նշելով Լիբիայի, Իրաքի եւ Լեռնային Ղարաբաղի հարցերում տարաձայնությունները: «Անհրաժեշտ են գործողություններ: Սրանք առայժմ բանավոր խոսքեր են»,- ասել է նա: