Մենք պարտվեցինք, որովհետև պատրաստ չէինք էս պատերազմին:Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ԵԿՄ նախագահ, «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Նա պատմել է շահարկումների եւ քննարկումների առիթ դարձած իր վիրավորվելու պատմությունը

«Վերջին մեքենայով ես եմ դուրս եկել. եկել ենք Իշխանաձոր, կամուրջն անցել ենք մի հատ խորշի պես տեղ կար. սաղ զորքին բերել եմ էդտեղ, որ հրամանը լինի, թե գնում ենք Կուբաթլու, թե Իշխանաձորի ուղղությամբ: Երեկոյան՝ 22:00-ի կողմերը սնարյադն ընկել ա մեջներս: 8 հոգի զոհվել են, 25-ը՝ վիրավորվել: Եթե 2-րդ սնարյադն էլ գար, մեզնից ոչ մեկը կենդանի չէր լինի»,- պատմեց Միքայելյանը՝ հավելելով, որ տարել է 4 վիրահատություն և գնալով ապաքինվում է: