Մարտի 1-ին լրացավ այն ժամկետը, որն ամրագրված էր հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ եւ ըստ որի հաստատման պետք է ներկայացվի.

«Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց, նույն կերպ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող փոխադրումների համար, որոնք պահանջում են հատել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքները»:

Դավադիր սրիկայախումբը մեզանից գաղտնի է պահում, թե ինչ ճանապարհային քարտեզի մասին է խոսքը։
Կասկած չունեմ, որ այն հերթական հարվածն է լինելու Հայաստանի պետական շահերին եւ շղթայելու է Սյունիքը թուրք-ադրբեջանական ենթակառուցվածքներով։

Ալիեւի տակն ամբողջությամբ հայտնված վիժվածքը գրչի հարվածով հետեւողականորեն շարունակելու է հանձնել Հայաստանն իր տերերին։

Բաղրամյան պողոտան Մեծ Թուրանի ճանապարհին կանգնած վերջին ամրոցն է։
Մի’ հիասթափվե’ք։ Մի’ հոգնեք։ Մի’ հապաղեք
Արի՝ Հայրենիքդ պաշտպանելու։