Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 461-ով: 12 մարդ մահացել է:

StopCov-ի պաշտոնական կայքի համաձայն՝ համավարակի սկզբից ի վեր հանրապետությունում հայտնաբերվել է վարակի 271 379 դեպք:

Համավարակի սկզբից մինչ օրս բուժվել է 265 686 հիվանդ, մեկ օրում 163 մարդ: Մահացել է 3 532 բուժառու: