Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Սամվել Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել:

 Այս մասին խորհրդարանի մարտի 2-ի նիստի ընթացքում հայտնեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

«Քիչ առաջ ինձ փոխանցեցին Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գրությունն այն մասին, որ երեք թեկնածուներից մեկը՝ Սամվել Գրիգորյանը, ինքնաբացարկ է հայտնել, ինչն անհնար է դարձնում հարցի քննարկումը, որովհետև Ազգային ժողովը պետք է երեք թեկնածուներից ընտրություն կատարի»,- ասաց Միրզոյանը:

ԱԺ նախագահը նշեց, որ հարցի քննարկումը պետք է հետաձգվի:

Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնի համար առաջադրվել էին Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները: