Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանում  չի հաջողվել  նոր ռեկտոր ընտրել։

Քվեարկությանը մասնակցել է համալսարանի հոգաբարձուների խորհրդի 31 անդամ, անվավեր է ճանաչվել մեկ քվեաթերթիկ:

Ըստ կանոնակարգի, ընտրվելու համար թեկնածուն պետք է նվազագույնը 17 կողմ ձայն ստանա:

Թեկնածուներից Նորայր Հարությունյանը կողմ ձայներ չի ստացել, Դավիթ Ղազարյանի օգտին քվեարկել է մեկ մարդ, Ամալյա Մխիթարյանը ստացել է 13 կողմ ձայն, իսկ Գոռ Վարդանյանը՝ 16 կողմ ձայն:

Այդպիսով՝ նշանակվեց ռեկտորի ընտրության երկրորդ փուլ: Երկրորդ փուլ է անցել առավելագույն ձայներ ստացած Գոռ Վարդանյանը:

Նշենք, որ առաջադրվել էր վեց թեկնածու, նրանցից երկուսը ելույթ ունենալուց, խորհրդի անդամների հարցերին պատասխանելուց հետո հայտարարեցին, որ հանում են իրենց թեկնածությունը՝ Արամ Միքայելյանը և Պարգև Բալջյանը: