2020 թվականի ընթացքում Հայաստանի  արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 7.1 մլրդ  դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածիի համեմատ նվազելով 13.2%-ով(2019թ.՝ 8.2 մլրդ ԱՄՆ դոլար), իսկԵԱՏՄ անդամ պետությունների հետ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 2.2 մլրդ  դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 2.6%-ով(2019թ.՝ 2.3 մլրդ  դոլար), այդ թվում՝ Ռուսաստան՝ 2.1 մլրդ  դոլար(անկում՝ 3.5%), Բելառուս՝ 79.6 մլն  դոլար(աճ՝ 17.4%), Ղազախստան՝ 16.3 մլն  դոլար(աճ՝ 96.0%) և Ղրղզստան՝ 2.0 մլն  դոլար(անկում՝ 63.2%):

2020 թվականի հունվար – դեկտեմբեր ամիսներին Հայաստանից արտահանումը կազմել է 2.5 մլրդ  դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  նվազելով 3.9%-ով (2019թ.՝ 2.6 մլրդ  դոլար): ՀՀ-ից ԵԱՏՄ անդամ պետություններ արտահանումը կազմել է 705.3 մլն  դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 8.3%-ով(2019թ.՝ 769.2 մլն  դոլար), այդ թվում՝ ՌԴ՝ 676.0 մլն դոլար(անկում 9.0%), Բելառուս՝ 21.3 մլն  դոլար(աճ՝ 18.7%), Ղազախստան՝ 6.5 մլն  դոլար(աճ՝ 19.3%) և Ղրղզստան՝ 1.6 մլն  դոլար(անկում՝ 48.7%):

2020 թվականի հունվար – դեկտեմբեր ամիսներին Հայաստան ներմուծումն՝ ըստ ապրանքի ծագման երկրի,  կազմել է 4.6 մլրդ  դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  նվազելով 17.7%-ով (2019թ.՝ 5.5 մլրդ  դոլար): ԵԱՏՄ անդամ պետություններից ՀՀներմուծումը կազմել է 1.5 մլրդ  դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի  համեմատաճելով 0.2%-ով, այդ թվում՝ ՌԴ` 1.5 մլրդ  դոլար(անկում՝ 0.7%), Բելառուս՝ 58.3 մլն  դոլար(աճ՝ 16.9%), Ղազախստան՝ 9.9 մլն  դոլար(աճ՝ 3.4 անգամ) և Ղրղզստան՝ 420.8 հազ. դոլար (անկում՝ 82.3%):

Պաշտոնական վիճակագրությամբ՝  ԵԱՏՄ անդամ պետությունների հետ Հայաստանիարտաքին առևտրաշրջանառության մեջ առաջատար դիրքը պահպանում է Ռուսաստանը։ Հայաստանից Ռուսաստան հիմնականում արտահանվում է խմիչք, միրգ–բանջարեղեն, հագուստ, ձուկ, շոկոլադ և այլն: Ավելի համեստ են առևտրաշրջանառության ծավալները ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների հետ, քանի որ Ղրղզստանի շուկա մուտք գործելը բարդ է աշխարհագրական առումով, իսկ Բելառուսի շուկա՝ ներմուծման սահմանափակումների առկայության պատճառով, մասնավորապես՝ Բելառուսի մանրածախ առևտրի 75%-ը պետք է լինի հայրենական արտադրության:

Միաժամանակ, ԵԱՏՄ երկրների  հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության նվազման միտումը պայմանավորել են Ռուսաստանը և Ղրղզստանը, մինչդեռ Բելառուսը և Ղազախստանը աճ են գրանցել: Դեպի Բելառուս սկսել է աճել հայկական միրգ–բանջարեղենային պահածոների արտահանումը, իսկ Ղազախստան՝ ոսկերչական իրերինը: Կարելի է կանխատեսել, որ 2021 թվականին կնկատվի ԵԱՏՄ երկրների հետ արտաքին առևտրաշրջանառության որոշակի աշխուժացում՝ պայմանավորված  թուրքական ծագում ունեցող ապրանքների ներկրման ժամանակավոր արգելքով:

2020 թվականի ընթացքում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված լոքդաունը և սահմանափակումները բացասաբար են ազդել ԵԱՏՄ անդամ պետությունների փոխադարձ առևտրի ծավալների վրա, ինչը հիմնականում պայմանավորված  է եղել ապրանքների արտադրության ծավալների շեշտակի անկմամբ, տրանսպորտային հաղորդակցության խափանումներով և սպառման ծավալների կրճատմամբ: