Արցախի Մարտունի քաղաքում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանը փաթեթավորել են՝ այն քողարկելու նպատակով: Նշենք, որ վերջերս տեղեկություն տարածվեց, որ ադրեջանցիները պահանջել են ապամոնտաժել Հայաստանի ազգային հերոսի արձանը:

Ըստ տեղեկությունների, մեծ աղմուկից խուսափելու համար, Արցախի իշխանությունները ադրբեջանցիների հետ պայմանավորվել են քողարկել արձանը, քանի որ ապամոնտաժման խոսակցությունները լուրջ ընդվզում առաջացրեցին հանրության շրջանում:

Նշենք, որ Նժդեհի կիսանդրին այս տարվա հունվարին է տեղադրվել Մարտունու գլխավոր փողոցներից մեկում: