ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակներյի պետական ծառայությունը տեղեկացնում է, որ չպայթած ու վտանգ ներկայացնող զինամթերքների վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Հանրապետության բոլոր շրջաններում:

ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները նախապես ինժեներահետախուզական աշխատանքներ են իրականացրել Մարտակերտի շրջանում.

Ներքին Հոռաթաղ, Աղաբեկալանջ, Մոխրաթաղ և Վարնկաթաղ համայնքներից հայտնաբերվել են հրթիռակասետային և ավիացիոն ռումբեր, թնդանոթի արկեր: Օրվա ընթացքում դրանք կոչնչացվեն: Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում ենք չանհանգստանալ:

Զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում նաև Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքներում:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 911,101,112 կարճ հեռախոսահամարներին: