Մարտի 1-ին, ժամը 21։18-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալագյազ-Գյումրի ավտոճանապարհին՝ Գեղաձորի խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը եւ ուղեւորը (Ն․ Հ․) դուրս են բերվել ավտոմեքենայից տեղի ուժերով։

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը եւ ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի երթեւեկելի հատված: