«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հունիսին կլքի իտալական ակումբը: Այս մասին հաղորդում է calciomercato.com-ը:

Հաղորդվում է, որ թուրինյան ակումբի համար հեշտ չէ թիմում պահել Ռոնալդուին ՝ վճարելով նրան տարեկան 60 միլիոն եվրո աշխատավարձ,  հաշվի առնելով կորոնավիրուսի հետևանքով ստեղծված ֆինանսական ճգնաժամը:

«Յուվենտուսի» ղեկավարությունը գոհ է Ռոնալդուի խաղից, բայց ֆուտբոլիստի տրանսֆերը ամենայն հավանականությամբ, տեղի կունենա:

Ավելի վաղ խոսվում էր այն մասին, որ Ռոնալդուն կարող է տեղափոխվել ՄԼՍ: