«Ես հիմա ուզում եմ ասել, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի այդ հայտարարությունը գլխավորապես ապօրինի է»: Այս մասին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝  Զինված ուժերի գլխավոր շտաբը որդեգրել է ընդդիմադիր դիրքորոշում և դրանով խախտել ՀՀ սահմանադրությունը։ «Գլխավոր շտաբի հայտարարությունն անխուսափելի է դարձնում Օնիկ Գասպարյանի հեռացումը գլխավոր շտաբի պետի պաշտոնից։
 Մյուս կողմից ես էլի եմ ուզում ասել, որ այս հանգամանքը Զինված ուժերում վենդետաների հիմք չպետք է տա։ Կապ չունի ով է ստորագրել այդ թուղթը և ով չի ստորագրել։ Որոշումն այդ թուղթը ստրոգերելու կայացրել է Օնիկ Գասպարյանի առաջարկությամբ և Սերժ Սարգսյանի դրդմամբ։   Նորից պիտի ասեմ, Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա, իսկ մյուսները պետք է վերադառնան իրենց ծառայության վայրեր։ Օնիկ ջան, դու մեծ սխալ ես թույլ տվել։ Դու քո ղեկավարի հրամանները չես կատարել»,- հայտարարեց Փաշինյանը։