Այսօր՝ մարտի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 4.8-րդ կմ հատվածում բախվել են Ճամբարակ քաղաքի բնակիչ, 42-ամյա Սամվել Գ.-ի վարած   Mercedes մակնիշի և Աբովյան քաղաքի բնակիչ, 47-ամյա Սասուն Մ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևոր, Աբովյանի բնակիչ, 42-ամյա Հակոբ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն  ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի  1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար  Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ  նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: