Հովհաննես Գաբուզյանը դարձավ 2021 թվականի Հայաստանի շախմատի տղամարդկանց չեմպիոն։

Այսօր ավարտվեց Շախմատի Հայաստանի տղամարդկանց 81-րդ առաջնությունը, որին այս տարի մասնակցում էին 12 շախմատիստ: Մրցաշարի միջին վարկանիշն է 2577, որը, ըստ ՖԻԴԵ-ի մրցաշարերի սանդղակի, 14-րդ կարգի մրցաշար է: Մրցաշարի 12 մասնակիցներից 11 գրոսմայստեր են:

Վերջին տուրում Հովհաննես Գաբուզյանը հանդիպեց Տիգրան Լևոնի Պետրոսյանի հետ և հաղթանակ տարավ՝ վաստակելով մրցաշարում 8,5 միավոր։