Իշխանությունից կառչելու Նիկոլ Վովաեւիչի վերջին եւ միակ հնավարությունը արյունահեղությամբ կոշտ սադրանքն է, գրում է «Ստարշե Էդդի» տելեգրամյան ալիքը:

«Կցանկանայի հավելել մի քանի բառ Փաշինյանի վաղվա հանրահավաքի մասին:  Իշխանությունից կառչելու Նիկոլ Վովաեւիչի վերջին եւ միակ հնավարությունը արյունահեղությամբ կոշտ սադրանքն է:

Իսկապես, դա ամենահստակ բնութագրիչն է: Վաղը հանրահավաքին Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հավաքել առավելուգույն թվով մարդկանց՝ օգտագործելով իր ամբողջ վարչական ռեսուրսը: Հենց այս պահին «Իմ քայլը» կուսակցության գրասենյակում կուսակցության ղեկավարության եւ պատգամավորների հանդիպումն է այսպես կոչված կազմակերպչական հարցերի մասին: Փաշինյանը չունի այլ ռեսուրս, բացի հանրային հիստերիա հրահրելը: Փաստորեն նա վարում է Բաժանիր եւ տիրիր վաղեմի քաղաքականությունը՝ հակադրելով սպիտակներին եւ սեւերին, իսկ ըստ էության՝ հրահրելով երկիրը դեպի Քաղաքացիական պատերամզ:

Նա շատ լավ հասկանում է, որ կորցրել է լեգիտիմությունը, քանի որ հասցրել է երկիրն ու ժողովրդին ներկայիս, ծանր իրավիճակին: Իրավիճակն ադեկվատ գնահատելու համար խոչընդոտ է նրա հոգեբանական խառնվածքը: Պարադոքսալ իրավիճակ է: Ատելության եւ մարդկանց առողջության գնով նա փորձում է լուծել իր իշխանությունը երկարաձգելու հարցը:

Սակայն մարդիկ պետք է գիտակցեն, որ Փաշինյանը կվերագրի թափված արյան համար պատասխանատվությունը հենց նրանց վրա, ովքեր վաղը կմասնակցեն քայլերթի՝ ի աջակցություն Փաշինյանի: Ուստի կցանկանամ իմ անունից խորհուրդ տալ. պետք չէ հրկիզել Հռոմը հանուն խելագար կիսակայսեր քմահաճույքի: