«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը առաջարկով է դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որի իրագործումը, նրա խոսքով, թույլ կտա երկիրը դուրս բերել ճգնաժամային իրավիճակից։

«Նախագահի աշխատակազմից վաղը վերցնում եք հրամանագրի նախագիծը ԳՇ պետին ազատելու վերաբերյալ, կարող եք նաև վերանշանակել ԳՇ պետի տեղակալին։ Բանակը պետք է ապաքինվի, այդ մարդիկ պետք է բանակը ոտքի կանգնեցնեն և նրանք այդ գործին էին լծված մինչև էս ձեր ղալմաղալները։ Մենք ի պատասխան ստորագրում ենք ցանկացած հուշագիր, որով ասում ենք, որ չենք առաջադրվելու և որևէ մեկին չենք առաջադրելու վարչապետի հրաժարականի պարագայում… խորհրդարանը ցրվի, բոլորով գնանք ընտրությունների», — ասել է Մարուքյանը։

«Առաջարկում եմ դադարեցնել թաղային մակարդակի անարդարությունը բանակի դեմ», — ընդգծել է նա։