Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը խստիվ հրահանգ է իջեցրել մարզպետարանի աշխատակազմին ու նրա ենթակայության տակ գտնվող բոլոր միավորներին` վաղը մեկ մարդու նման 18:30-ին լինել Հանրապետության հրապարակում` մասնակցելու Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքին և երթին։ Այս մասին հայտնում է 168.am-ն իր տեղեկություններով: