Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 373-ով: 14 մարդ մահացել է:

StopCov-ի պաշտոնական կայքի համաձայն՝ համավարակի սկզբից ի վեր հանրապետությունում հայտնաբերվել է վարակի 270 510 դեպք:

Համավարակի սկզբից մինչ օրս բուժվել է 264 589 հիվանդ, մեկ օրում 542 մարդ: Մահացել է 3 499 բուժառու: