Հրաման լիներ, ժամանակը գար, ընկներ երջանկության թակարդն ու մի կուշտ երջանիկ դարձներ ինձ։

Ժամանակը պտտվեր, պտտվեր ու քեզ ինձ նվիրեր։ Եվ ես կլռեի… կլռեի, եթե նայեի աչքերիդ ու ոչինչ չհասկանայի։ Կլռեի,եթե մոռանալ լիներ ամեն բան, պատերազմն անգամ,որ անժամկետ ժամանակով հասցես կորցրեց իր ծուղակում։

Կներեի ինձ… երբ երկու հազար անգամ մեղանչեի Աստծո դեմ ու պատասխան լիներ… չեմ ներում, որովհետև ամեն օր դռանը հենված հարյուրին տեսա, բայց քեզ չտեսա։

Ներու՞մ ես ինձ։

Ներու՞մ ես, որ ամենածանր վայրկյանին կյանքդ փրկել չկարողացա: Դու չես լսում, դրա համար քո ներելն այնքա՜ն հեշտ է։ Իմն է դժվար։ Ես քեզ չեմ ներում, հա Հերոս ես, բայց չեմ ներում, զզվում եմ այդ բառից ու ամեն անգամ աչքերս սառչում են հայելու դիմաց, երբ աչքերիս մեջ սիրուն աչքերդ եմ միամիտ տեսնում:

Որտե՞ղ քեզ սպասեմ` տա՞նը… բակու՞մ… գուցե քեզ պատերազմի աղմկոտ դաշտու՞մ է հարմար։ Պատերազմի դաշտում, որտեղ առանց զգուշացնելու պառկեցին ու մոռացան վեր կենալ… քնեցին ու արթնանացնելու համար սթափեցնող մեկ բաժակ ջուրն էլ չօգնեց:

19 տարի առաջ դու տղա ծնվեցիր, ես՝ աղջիկ… Դու գնացիր, ես… երևի լավ կլիներ՝ ես էլ գնայի…

Հրաման չեղավ, ժամանակ չկար…