Մոսկվան պատրաստ է կորոնավիրուսի «բրիտանական» հիմնամանրէին. հիվանդանոցներում բավարար քանակությամբ մահճակալներ են պատրաստել, իսկ բժիշկները հսկայական փորձ են ձեռք բերել: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել են Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի մամուլի ծառայությունում:

Ավելի վաղ «Վեդոմոստի»-ն տեղեկատվություն էր հրապարակել, թե մայրաքաղաքային իշխանություններն սպասում են, որ Մոսկվայում կարող է հայտնվել կորոնավիրուսի բրիտանական հիմնամանրէ, ինչի պատճառով առկա է համաճարակաբանական իրադրության վատթարացման ռիսկը:

«Մոսկվայում այսօրվա դրությամբ բավարար քանակությամբ մահճակալներ են պատրաստել կորոնավիրուսով հիվանդներին ընդունելու համար: Հիվանդանոցներն եւ ռեզերվային հոսպիտալները միանգամայն ապահովված են անհրաժեշտ սարքավորումներով եւ բուժանձնակազմով, բժիշկները COVID-ի դեմ պայքարի ժամանակաշրջանում հսկայական փորձ են կուտակրել: Դեռ ավելին, համաճարակաբանական իրավիճակի պայմաններում դրական դինամիկան այժմ թույլ է տալիս կորոնավիրուսի հետ կապված աշխատանքից դուրս բերել պրոֆիլային ստացիոնարները»,-պատմել են մամուլի ծառայությունում: Առողջապահության դեպարտամենտի մամուլի ծառայությունում նշել են, որ թափ է առնում նաեւ COVID-19-ի դեմ բնակչության զանգվածային պատվաստումը. ընդամենը Մոսկվայում ներարկում է ստացել արդեն գրեթե 600 հազար քաղաքաբնակ: