«Հայրենիքի փրկության շարժման» անդամները Բաղրամյանից սկսեցին երթ անցկացնել Երեւանում։ Նրանք այդ երթն անվանեցին «հաղթական երթ»։

Նշենք, որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը վերադարձրել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը։

Ակցիայի մասնակիցները երթ կանցկացնեն քաղաքում եւ վերջում կվերադառնան կրկին Բաղրամյան պողոտա։