Այսօր, փետրվարի 27-ին, կրկնակի վրաերթի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 07։10-ի սահմաններում Երևանի բնակիչ` 55-ամյա Արմեն Ա.-ն իր վարած Honda մակնիշի 66 AA 678 համարանիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում` «Երևան Սիթիի» դիմաց, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։

Վրաերթի ենթարկվածները շպրտվել են հանդիպակաց երթևեկելի գոտի, որի հետևանքով էլ նրանցից մեկը կրկնակի վրաերթի է ենթարկվել Թալին քաղաքի բնակիչ` 23-ամյա Արիստակես Գ.-ի վարած Mercedes մակնիշի 77 TG 707 համարանիշի ավտոմեքենայի կողմից։  Վարորդները, մինչև շտապօգնության ժամանումը, քաղաքացիների օգնությամբ  օգնություն են ցուցաբերել վիրավորներին, ապա օգնել են նրանց՝ շտապօգնության ավտոմեքենանով տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Վարորդները տեղում ենթարկվեցին սթափության փորձաքննության։ Պարզվեց, որ նրանք եղել են սթափ։  Դեպքի մասին

Փաստի առթիվ Հ. Մարգարյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։  Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։  Ոստիկանությունը պարզում է մահացածի և վիրավորի ինքնությունը։