«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները շաբաթ դիվերսիոն հարձակում են գործել Սիրիայի Դեր Զոր նահանգում գտնվող գազատարի նկատմամբ:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով սիրիական պետական լրատվամիջոցին, հարձակման մասին տեղեկացրել է երկրի նավթի և հանքային ռեսուրսների նախարարությունը:

«Խողովակաշարի պայթյունի հետևանքով երկու վայրում բռնկում է տեղի ունեցել, դեպքի վայր են մեկնել հրշեջ ծառայությունները և վերանորոգման հաշվարկները»,- հայտնել են գերատեսչությունից:

Աղբյուրը հիշեցնում է, որ հունվարի 19-ին հզոր հրդեհ էր բռնկվել Հոմս քաղաքի գազաբաշխիչ կայանի և նավթավերամշակման գործարանի մոտակայքում, որի պատճառը վառելիքի ցիստեռնի պայթյունն էր եղել: