Փետրվարի  26-ին կատարվել  է 28 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության  դեպք չի արձանագրվել։

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 2 վարակակիր: Արցախում 2021 թվականին  կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3124 քաղաքացու հետազոտություն, որից  501-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2385 դեպք: Կատարվել է 20 572 թեստավորում: