«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի մասին գրառում է արել՝ նշելով, որ նա ոչ մի օր չպետք է մնա անազատության մեջ:

«Արիկը ոչ մի օր չպետք է մնա անազատության մեջ։ Իր՝ այդ կարգավիճակում մնալու յուրաքանչյուր օրը, ավելի է ծանրացնելու ուսապարկների կառավարության վիճակը։ Հա, մեկ էլ հիշեք՝ Արիկը դա ձեզ չի ներելու, չեք մարսելու։ Հատ-հատ, յուրաքանչյուրդ պատասխանատվության իր չափաբաժնով, պատասխան եք տալու», — գրել է Աբրահամյանը։