Նիկոլ Փաշինյանի՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի հետ ուղարկելը սպասվում էր։ Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Դա նշանակում է, որ նորից 3 օր ժամանակ ունի նախագահը որոշում ընդունելու, բայց քանի որ սա սահմանադրական չի ու հետ է ուղարկել, բնական է, որ երկրորդ անգամ նույն պիտի լինի, բայց անգամ ինքը պիտի ուղարկի Սահմանադրական դատարան։ Այսօր արդեն մեծ պարտություն կրեց Նիկոլ Փաշինյանը, իրեն դժվար կլինի ուշքի գալ»,- նշեց Վազգեն Մանուկյանը։

Նշենք, որ այսօր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը վերադարձրել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծ, Նիկոլ Փաշինյանն էլ կրկին նույն միջնորդությունն ուղարկեց նախագահին։