Պենտագոնի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարի օգնական Ջոն Քիրբին պնդում է, որ ԱՄՆ-ն արդյունքում չի օգտագործել Իրաքի տեղեկատվությունը Սիրիայում իրանամետ խմբավորումների դեմ ավիահարվածների թիրախներ մշակելու համար:

«Իրաքի կառավարությունը քննություն է անցկացրել պարզելու, թե ովքեր են հրթիռներ արձակել իրենց տարածք վերջին օրերին և շաբաթներին», — ուրբաթ ասել է Քիրբին Twitter-ի իր գրառման մեջ:

«Բայց մենք իրաքյան տեղեկությունները չենք օգտագործել այս գիշեր մեր հարվածների թիրախները մշակելու համար», -նշել է նա: