TikTok-ի մայր ընկերությունը` ByteDance-ը, համաձայնել է 92 միլիոն դոլար վճարել` ամերիկյան օգտատերերի դեմ դասական հայցի լուծման համար, ովքեր պնդում են, որ տեսանյութերի փոխանակման ծրագիրը չի ստացել իրենց համաձայնությունը տվյալների հավաքելու համար եւ խախտել է Իլինոյսի` խիստ գաղտնիության մասին օրենքը, փոխանցում է AP-ն:

Դաշնային հայցը պնդում է, որ TikTok-ը խախտել է Իլինոյսի` կենսաչափական գաղտնիության մասին օրենքը, որը թույլ է տալիս դատական ​​հայցեր ներկայացնել այն ​​ընկերությունների դեմ, որոնք առանց օգտատերերի համաձայնության հավաքում են նրանց տվյալները, այդ թվում` դեմքի սկանավորման եւ մատնահետքերի միջոցով: Իլինոյսը միակ նահանգն է, որն այնպիսի օրենք ունի, որը թույլ է տալիս մարդկանց գումար պահանջել տվյալների նման չարտոնված հավաքման համար:

«Չնայած մենք համաձայն չենք մեղադրանքների հետ, սակայն երկար դատական ​​գործընթացներ անցնելու փոխարեն, մենք կցանկանայինք մեր ջանքերը կենտրոնացնել TikTok համայնքի համար անվտանգ եւ ուրախ փորձի ստեղծման վրա»,- ասվում է TikTok-ի հայտարարության մեջ:
Անցյալ փետրվարին Facebook-ը համաձայնել էր 550 միլիոն դոլար վճարե նույն օրենքի համաձայն: