Թուրքական մաֆիայի հանկարծակի վերականգնումը վկայում է նոր քաղաքական կլիմայի ձեւավորման մասին, գրում է The Guardian-ը՝ անդրադառնալով Թուրքիայի ամենահայտնի մաֆիոզի Ալաաթին Չակիչիի ազատ արձակմանը:

41 քաղաքական սպանությունների մեջ մեղադրվող եւ իրենց փոքր որդու աչքի առջեւ գնդակահարված նախկին կնոջ վրա հարձակման համար բանտային ազատազրկման ենթարկվելով՝ նա, այնուամենայնիվ, կորոնավիրուսի հետ կապված համաներմամբ անցյալ տարի մաֆիայի տասնյակ այլ առաջնորդների հետ ազատ է արձակվել բանտից, ինչը հատկապես նկատելի է քաղբանտարկյալներին անտեսելու ֆոնին:

Թուրքական մաֆիայի հանկարծակի վերականգնումը հասարակական կյանքում տիրել է հասարակության երեւակայությանը: Դա վկայում է նաեւ նոր քաղաքական մթնոլորտի ձեւավորման մասին, որի դեպքում պետությունը լավագույն դեպքում հանդուրժում է, իսկ վատագույն դեպքում ընդունում նախկինում կասկածելի գործիչներին:

Ազգայնականների առաջնորդ Դեւլեթ Բահչելիի եւ Չակիչիի հատուկ բարեկամությունը տասնամյակների պատմություն ունի: 1980-ականների վերջին երկուսն էլ մեծ հեղինակություն են ձեռք բերել որպես «Գորշ գայլեր» նեոֆաշիստական ռազմական խմբավորման անդամներ, որն այսօր գործում է որպես «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) երիտասարդական թեւ եւ հերքում է ցանկացած քաղաքական կամ բռնի գործունեություն:

Այս տարիների ընթացքում թուրքական հետախուզական գործակալությունը համագործակցել է մաֆիայի հետ՝ քաղաքական սպանություններ իրականացնելու համար՝ պայմանավորվածություն, որը տպավորիչ կերպով բացահայտվեց 1996-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում, որի հետեւանքով զոհվեցին պատգամավոր, Ստամբուլի փոխոստիկանապետ եւ «Գորշ գայլեր»-ի առաջնորդ Աբդուլլա Չաթլին:

Տասնամյակներ փախուստի մեջ, բանտում կամ ստվերում լինելով՝ այս ժամանակաշրջանի խաղացողները համարձակորեն վերադառնում են հասարակական ոլորտ:

Ինքը՝ Չակիչին, սպառնացել է հաշվեհարդար տեսնել հիմնական ընդդիմադիր կուսակցության առաջնորդի հետ՝ միաժամանակ սոցցանցերում պարծենալով իր բարձրաստիճան ընկերներով: Նա նաեւ հայտնվել է Instagram-ում, որտեղ հոկտեմբերին Բոդրում առողջարանային քաղաքում լուսանկար էր տեղադրվել նախկին ՆԳ նախարարի եւ բանակի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Անկարայում օրը ցերեկով տղամարդկանց կողմից մահակներով եւ զենքով հարձակումները ԱՇԿ-ին քննադատող քաղաքական գործիչների, լրագրողների եւ իրավաբանների վրա նույնպես տհաճ արձագանք էին ունեցել 80-ականներին։

Սակայն, «Հերոին, կազմակերպված հանցավորություն եւ ժամանակակից Թուրքիայի ստեղծում» գրքի հեղինակ, պրոֆեսոր Ռայան Գինգերասի կարծիքով՝ քաղաքական ենթատեքստն այսօր շատ տարբեր է: «Չակիչիի նման իրական գանգստերների վերածնունդը իրենից ներկայացնում է ոչ այնքան մաֆիայի վերադարձ, որքան այն, թե ինչպես են այդ մարդիկ դարձել ժողովրդի կուռքեր թուրքական աջերի շրջանում»,- ասել է նա:

Բահչելիի նախկին մարգինալ կուսակցությունը Էրդողանի համար խնդրահարույց դաշնակից է: ԱՇԿ-ն եւ ԱԶԿ-ն հավատում են տարբեր տեսակի ազգայնականության։ Առաջինը՝ իսլամիստական, երկրորդը`աշխարհիկ, ինչը տարաձայնությունների է բերում ներքին եւ արտաքին քաղաքականության մի շարք կարեւոր հարցերի շուրջ:

Բայց 2016-ի պետական հեղաշրջումից հետո Թուրքիայի քաղաքական դաշինքները փոխակերպելու ամենաէական միջոցներից մեկը, թվում է, Թուրքիայի ծայրահեղ աջերի՝ որպես հայտնի քաղաքական ուժի վերածնունդն է: Վերջին 20 տարիների ընթացքում իր մյուս քաղաքական հավանական գործընկերների մեծ մասին վանելուց հետո, ԱԶԿ-ի ժողովրդականության անկման ֆոնին, Էրդողանն այժմ այլ ընտրություն չունի, քան հավատարիմ մնալ ԱԶԿ-ին, եթե ցանկանում է պահպանել իշխանությունը:

ԱԶԿ-ին նույնպես հեռու չէ կոռուպցիայից եւ քրեական սկանդալներից: ԱԶԿ-ի եւ նրա կասկածելի ընկերների աճող հեղինակությունը ոմանց ստիպել է մտածել, թե արդյո՞ք Թուրքիան դեռ կարող է վերածվել մաֆիոզ պետության: