Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Հայաստանը դեպի կործանում և անդունդ է տանում:

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է minval.az-ը:

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, նրա ներքին գործն է», — ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը:

Ալիևը հույս ունի, որ հայաստանյան ներքաղաքական զարգացումներըւ չեն ազդի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության իրականացման վրա:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն էին ձեռք բերել, ստորագրվել էր հայտարարություն, որով Ադրբեջանին են անցել Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։