ԶՈւ հայտարարությունը ռազմական հեղաշրջման հետ աղերս չունի, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

«Ռազմական հեղաշրջումը, եթե իրենք այդպես են որակում, ես ցավում եմ, որ պարզապես տեղյակ չեն՝ ինչպես է դա առհասարակ կատարվում: Ինչպե՞ս է կատարվում՝ կարող են ծանոթանալ այլ երկրների փորձին: Ռազմական գործիչների նամակի մեջ ամեն ինչ հստակ ասված է: Միշտ մեղավորներ գտնելը կամ իրավիճակը պտտելը բերում է ծանրագույն իրավիճակի», — ասաց պատգամավորը:

Նա արձանագրեց, որ փաստացի ծանրագույն կրիզիսում ենք: