Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2020 թվականին կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված մարտ ամսից մինչև սեպտեմբերի 11-ը ներառյալ տնտեսավարող սուբյեկտների մոտ իրականացրել է 22 520՝ մշտադիտարկում։

Պարետի որոշմամբ ժամանակավորապես կասեցրել է 2 866 տնտեսավարող սուբյեկտի գործունեություն։

Կարանտինի ժամանակահատվածում՝ 2020 թվականի սեպտեմբերի 16-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը իրականացրել է 10 330 ստուգայց, որի ընթացքում բացահայտվել է 1 411 խախտում, նշանակվել է 516 նախազգուշացում, տուգանվել՝ 8 տնտեսավարող սուբյեկտ։

Միջոցառումներն ըստ ոլորտների.

-Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտ՝

• 8 712 մշտադիտարկում,

• 6 212 ստուգայց։

-Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտ՝

• 9 399 մշտադիտարկում,

• 2 358 ստուգայց։

-Դեղերի շրջանառության և դեղագործական ոլորտ՝

• 3 087 մշտադիտարկում,

• 1 448 ստուգայց։

-Բժշկական օգնության և սպասարկման ոլորտ

• 1322 մշտադիտարկում,

• 312 ստուգայցեր։