Բաղրամյան պողոտայում գիշերն անցել է խաղաղ, այդ մասին «Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարություն է տարածել՝ ներկայացնելով նաև մանրամասներ այսօրվա հանրահավաքի վերաբերյալ:

«Ասօր՝ ժամը 13։00-ին, Ազգային ժողովի շենքի դիմաց տեղի կունենա հանրահավաք։ Բաղրամյան պողոտայում գիշերն անցել է խաղաղ ու աշխատանքային մթնոլորտում։ Մարդկանց եռուզեռը չէր դադարում մինչև ուշ գիշեր։ Վաղ առավոտյան այստեղ էր Վազգեն Մանուկյանը, այստեղ են Շարժման ներկայացուցիչները։ Քաղաքացիները նույնպես շարունակում են հավաքվել Ազգային ժողովի դիմաց։

Հորդորում ենք բոլորին ժամը 13։00-ին լինել այստեղ», — նշված է հաղորդագրության մեջ: