Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ փետրվարի 27-ին Մոսկվայում տեղի կունենա աշխատանքային խմբի հերթական հանդիպումը: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է ՌԳ-ն:

«Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 3-րդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել փետրվարի 27-ին Մոսկվայում: Այս պահին բոլոր կողմերը հաստատել են իրենց մասնակցությունը»,- ասել է Ալեքսեյ Օվերչուկը:

Բանակցային նման ձեւաչափ երեք պետությունների ղեկավարները` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, պայմանավորվել էին ստեղծել հունվարի 11-ին անձնական հանդիպման ժամանակ: