Արցախում կեսգիշերին մոտ էլեկտրականությունը վերականգնվել է, բայց քիչ առաջ կրկին հոսանքազրկվել է։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ հավելելով, որ պատճառների մասին «Արցախէներգո» ՓԲԸ-ից ոչինչ չեն հաղորդել։

Նշենք, որ նախօրեին ամբողջ Արցախը գրեթե ողջ օրը հոսանքազրկված է եղել։ Մեզ հետ զրույցում Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանն ասել էր, որ ըստ «Արցախէներգո» ՓԲԸ-ի՝ Արցախը սնուցող կայանում վթար է տեղի ունեցել։ Իսկ Մետաքսե Հակոբյանն էլ էլեկտրականության անջատումը պայմանավորել էր Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներով։