Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին 4 ամիս ժամկետով տրամադրվելիք 68,000 դրամ աջակցությունը ստանալու համար դիմումների ընդունման գործընթացը մենկարկել է։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ 63 և ավելի տարեկան արցախցի կենսաթոշակառուներն, ինչպես նաև հաշմանդամության կենսաթոշակ ստացողները դիմում չեն ներկայացնի․ նրանց աջակցությունը կտրամադրվի յուրաքանչյուր ամիս՝ կենսաթոշակների վճարման ցուցակների հիման վրա։

Ծրագրի մյուս շահառուները պետք է դիմում լրացնեն՝ այցելելով օոliոe.ssa.am կայքէջի համապատասխան բաժին։