Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 362-ով: 12 մարդ մահացել է:

StopCov-ի պաշտոնական կայքի համաձայն՝ համավարակի սկզբից ի վեր հանրապետությունում հայտնաբերվել է վարակի 269 800 դեպք:

Համավարակի սկզբից մինչ օրս բուժվել է 263 727 հիվանդ, մեկ օրում 470 մարդ: Մահացել է 3 475 բուժառու: