Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներն օգնել են վերականգնել Քաշաթաղի (Լաչին) հիդրոէլեկտրակայանի աշխատանքը, գրում է ՌԴ ՊՆ-ն։

Ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում հիդրոէլեկտրակայանի մեքենայական սրահը հայտնվել է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, իսկ դրա ամբարտակը՝ Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել։

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության աջակցությամբ վերսկսվել է ՀԷԿ-ի աշխատանքը․ էլեկտրակայանի հանգույցների և համակարգերի սպասարկման աշխատանքներ իրականացնելու համար ռուս խաղաղապահներն ապահովում են էներգետիկների անվտանգությունն ու անարգել մուտքը:

Դա թույլ է տալիս էլեկտրաէներգիա մատակարարել մոտակա բնակավայրեր, ինչպես նաև՝ Ստեփանակերտ։