Շուրջ 7 մլրդ դրամի հարկային չարաշահումների մեջ մեղադրվող Սպայկայի տնօրեն Դավիթ Ղազարյանը մասնակցել է Նիկոլ Փաշինյանի աջակիցների երթին։

Տեսախցիկները նրան ու ընկերության աշխատակցներին ֆիքսել են երթի մասնակիցների շարքերում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում աշխատակիցներից մեկը նշել է, որ իրենց կազմակերպված են տեղափոխել երթին՝ պարտադրանքով։