Քիչ առաջ ԳՇ հայտարարությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում հայտարարեց, որ արդեն պատրաստ են ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու բոլոր թղթերը:

ArmLur.am-ը կապ հաստատեց ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ շատ ուրախ է, որ գեներալները նման որոշում են կայացրել, շուտ պետք է անեին: Վերջում հավելեց.

«Քաղականությամբ չեմ զբաղվում, կարող եմ միայն այսքանը ասել»: