Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր սակրավորական ջոկատները չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման և վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Մարտակերտ քաղաքի, ինչպես նաև Ճանկաթաղ և Մաղավուզ համայնքների մոտակայքում:

«Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և «The Halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը պայթեցման աշխատանքներ են նախատեսում Մարտունի և Մարտակերտ քաղաքների, Ասկերանի շրջանի Այգեստան, Խնածախ և Դաշուշեն համայնքների տարածքներում:

Պայթյունի ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվեք:

Տեղեկատու հեռախոս՝ 911: