Հայաստանում փետրվարի 25-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 282 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 171227 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 716682 վերջին մեկ օրում` 3488 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 4255 պացիենտ. մեկ օրում նվազել է 190-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 162984 անձ` վերջին մեկ օրում 467 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 3179 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 809 է: