Նոյեմբերի 18-ին իմ կողմից հրապարակված «Ճանապարհային քարտեզ»-ի 8-րդ կետով նախատեսվում է Զինված ուժերի բարեփոխումների հաստատում եւ մեկնարկ։ Այդ թեմայով ունեցել ենք ինտեսիվ քննարկումներ, որոնց արդյունքում ձեւակերպել ենք օրակարգ, թե ինչպես պետք է իրականացվեն բարեփոխումները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր մտադիր եմ ստորագրել Պաշտպանության նախարարի գլխավորությամբ համապատասխան աշխատանքային խումբ ձեւավորելու որոշում։

Մենք այս գործընթացում մտադիր ենք էլ ավելի սերտ համագործակցություն հաստատել մեր անվտանգային թիվ մեկ գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ։ Համոզված եմ՝ երկկողմ փոխգործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում էլ ավելի կխորանա»,- գրել է Փաշինյանը։