ՀՀ կառավարությունը հետ կվերցնի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին ամրացված 3 միավոր տրանսպորտային միջոցները։ Այս որոշումը կայացվել է Կառավարության այսօրվա նիստի ընթացքում։

Տրանսպորտային միջոցները կամրացվեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում այլ գերատեսչությանն ամրացնելու կամ օտարելու նպատակով։

Տրանսպորտային միջոցները ՄԻՊ-ից հետ կվերցվեն 10-օրյա ժամկետում։