Ինչքան էլ էմոցիաները մեզ խեղդեն, անհրաժեշտ է գործել օրենքի, Սահմանադրության  շրջանակներում, եւ որեւէ կերպ թույլ չտանք, որ տուժի որեւէ մի քաղաքացի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

«Ուստի պետք է բոլորն իրկանում սթափվեն, հանգստնան, գնահատեն իրավիճակը եւ տան լուծումներ»,-ասաց նա:

«Հասել ենք մի իրավիճակի, երբ երկրում որեւէ կառույց, որեւէ ինստիտուտ չի ընդունում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը: Նա կեղծ շոուներ բեմադրելով մարդկանց հանում է փողոց, մանիպուլյացիաներ օգտագործելով, վարչական ռեսուրսի օգտագործմամբ եւ սկսում է ցույց տալ, թե ունի ժողովրդի աջակցությունը: Չի կարող Հյաստանի քաղաքացին պաշտպանել մարդու, ում պտճռով կորցրել ենք Արցախի 80 տոկոսը, ունենք անվտանգային խնդիրներ եւ որեւէ հեռանկար չունենք, թե ինչ է լինելու: Պետք է արագ գործել, պետք է  երկիրը կառուցենք նորովի»,-ընդգծեց Վանեցյանը: